Լոս Անջելեսում առգրավել են գիշատիչ խխունջների խմբաքանակ

1015988208Աֆրիկյան գիշատիչ 67 խխունջ են հայտնաբերել Լոս Անջելեսի օդանավակայանում: Դրանցից յուրաքանչյուրը  գրեթե 1 կգ է կշռում ու 15 ու ավելի սմ երկարություն ունի: Գիտատիչները խժռում են պատերի ծեփը, ավազն ու բետոնը, ծառը,ոսկրերը, նաև` մեկը մյուսին: Գիշատիչ ուղեբեռը ԱՄՆ էր հասել Կոնգոյից, որի հասցեատերն այդպես էլ չի պարզվել, հաղորդում է  Mirror-ը:

Աֆրիկյան խխունջները Նիգերիայում ու Կնոգոյում նրբահամ ուտելիք են համարվում, իսկ Բրազիլիայում նույնիսկ կրոնական ծեսերում են դրանք օգտագործում: Ըստ ամենայնի, Կալիֆոռնիայում նույնպես այդ խխունջների սիրահարներ կան: Պլաստիկե տարաների վրա, որոնցով խխունջները հասել են Լոս Անջելես, գրված է` “սննդի համար»:  Ամենայն հավանականությամբ գիշատիչները պատվիրած համադամասերն անտեղյակ է, որ դրանք ԱՄՆ-ի տարածք ներկրելն արգելված է, քանի որ վտանգավոր մակաբույծներ տարածողներ են համարվում, որոնք ի վերջո տնային կենդանիների անկման են հանգեցնում:

Վտանգավոր են դրանք նաև մարդու համար, այդ գիշատիչի կծելուց մարդը կարող է հիվանդանալ ուղեղաբորբով: Կալիֆոռնիացի փրկարարների տվյալներով, վտանգավոր ուղեբեռն այրել են տեղի գյուղատնտեսական ծառայության ներկայացուցիչները:

Անկախ

Tags: ,