Ըստ Billboard-ի , ամերիկացի փոփ-կատարող Շերի Dressed to Kill 2014 –ի հյուրախաղեն ամենահաջողն են լինելու: Համերգային շրջագայության առաջին փուլի ավարտին, հուլիսի 11-ին, Շերն արդեն վաստակել է 54,9 մլն դոլար, 49 անշլագ համերգներին ներկա է եղել 610 հազար մարդ:
Շրջագայությունը վերսկսվելու է սեպտեմբերի 11-ին, նյույորքյան Times Union Center-ում:
68-ամյա Շերը «Օսկարի», «Գրեմիի», «Էմմիի», «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է: Այս նոր շրջագայությունն առաջինն է վերջին «հրաժեշտի» համաշխարհային տուրից հետո, որը սկսվել էր 2002-ին ու ավարտվել 2005-ին:
Tags: Հյուրախաղեր, Շեր