Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվող շախմատիստուհիների Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է երկու տուր: 9-րդ տուրում Հայաստանի Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաղաարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան վրացի Նինո Բացիաշվիլիի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Դարյա Չարոչկինայի նկատմամբ:
Միաձնյա առաջատարը ռուսաստանցի Վալենտինա Գունինան է՝ 8 միավոր: Էլինա Դանիելյանը 6,5 միավորով 5-10-րդ տեղերը բաժանողների խմբում է: Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 6 միավոր: Նա բաժանում է 11-18-րդ տեղերը:
Տեխնիկական արդյունքներ
Բատսիաշվիլի – Դանիելյան ՝ ½ : ½
Մկրտչյան – Չարոչկինա՝ 1 : 0
Կուրսովա – Իբրահիմովա՝ ½ : ½
Պետրենկո – Գալոյան՝ 1 : 0
Սարգսյան – Սազոնովա՝ 0 : 1
Աղյուսակ
| 1. | Գունինա | 8 |
| 2. | Ժուկովա | 7 |
| 3. | Մելիա | 7 |
| 10. | Դանիելյան | 6.5 |
| 15. | Մկրտչյան | 6 |
| 48. | Կուրսովա | 5 |
| 83. | Գալոյան | 3.5 |
| 101. | Սարգսյան | 3 |
Tags: շախմատ, սպորտ
