Այսօր Իսրայելը օդային ռմբակոծությունների նոր շրջան է սկսել Գազայում՝ թիրախ դարձնելով Համասի բարձրաստիճան պաշտոնիաներին:
Ինը օր շարունակվող կոնֆլիկտի ընթացքում զոհերի թիվը հասել է 208-ի՝ բոլորը բացի մեկից պաղեստինցիներ: Զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ ու երեխաներ են: Անցած շաբաթ Գազայում բախումների սկսվելուց ի վեր շուրջ 1,550 մարդ է վիրավորվել:
Այսօրվա ռմբակոծություններից առաջ Գազայի տասնյակ հազարավոր բնակիչների զանգահարել և թռուցիկներ են բաժանել՝ զգուշացնելով հեռանալ իրենց տներից:
Իսրայելի կաբինետը այս հարձակումից մեկ օր առաջ հաստատել է Եգիպտոսի առաջարկած հրադադարի ձևաչափը: Սակայն Համասը մերժել է այդ հրադադարի պայմանները և 47 հրթիռ արձակել Իսրայելի ուղղությամբ, որից հետո վարչապետ Բենյամին Նաթանյահուն կրկին ռազմական գործողություններ է սկսել:
Tags: Գազա, ռմբակոծություն