Խուճապ Բաքվի մետրոպոլիտենում

4 (2)Այսօր Բաքվի մետրոպոլիտենի “Սահիլ” կայարանում գնացքների երթևեկությունն ընդհատվել է, ինչի պատճառով բնակիչների շրջանում խուճապ է առաջացել, տեղեկացնում է “Հագին” կայքը։

Մետրոպոլիտենի մամուլի ծառայության ղեկավար Նասիմի Փաշաևի խոսքով՝ “Շինարարներ” կայարանից շարժվող գնացքը խնդիրներ է ունեցել։ “Ստիպված եղանք դատարկել վագոններն, ու գնացքը դեպո ուղարկել։ Դա էլ երթուղու ուշացման պատճառ հանդիսացավ։ Այժմ ամեն ինչ կարգավորվել է”,- ասել է նա։

Այսօր առավոտյան Բաքվի մետրոպոլիտենում` “Մայիսի 28” կայարանում, նաև մեկ այլ խնդիր է առաջացել, ինչն ուղևորների շրջանում խուճապի առաջացման պատճառ է դարձել։ Մի երիտասարդի ոտքը մնացել է հարթակի և գնացքի վագոնի արանքում։ Տեղի ունեցածի համար Նասիմի Փաշաևը մեղադրել է ուղևորներին։

Մոսկվայի մետրոպոլիտենում գրանցված վերջին դեպքից հետո, որը խլեց 22 մարդու կյանք, բաքվեցիներն առավել էմոցիոնալ են արձագանքել իրենց մետրոյի կայարաններում առաջացած խնդիրներին:

 

Անկախ

Tags: , ,