Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է 4 ամսով: Նա խաղի ընթացքում կծել էր իտալացի պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը:
Այդուհանդենձ, այդ ֆուտբոլիստը կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» կազմը: Առաջիկա ժամերին նա 5 տարով աշխատանքային պայմանագիր կստորագրի այդ ակումբի ղեկավարության հետ: Ուշագրավ է, որ պայմանագրում կլինի նաև առանձին կետ, ըստ որի Սուարեսը խաղադաշտում պետք է իրեն նորմալ պահի:
Tags: սպորտ, ֆուտբոլ
