Անգելա Մերկելը 60 տարեկան է

o_827681Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր նշում է իր ծննդյան օրը:

Ամերիկյան Forbes-ն արդեն 4-րդ տարին Անգելա Մերկելին անվանում է աշխարհի ամենահզոր կինը: Նա արդեն 8 տարի` 2005-ից Գերմանիայի կանցլերն է:

Անգելա Կասները լույս աշխարհ է եկել 1954-ի հուլիսի 17-ին, արևմտագերմանական Համբուրգ քաղաքում: 3 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է ԳԴՀ,որտեղ նրա հայրը` լյութերանյան հոգևորականը պետք է  եկեղեցու ամրապնդմանը նպաստեր: 1973-ին ավարտել է դպրոցը: 1973-78 թթ ուսումնասիրել է ֆիզիկա Լեյպցիգի համալսարանում, ավարտելուց հետո, մի քանի տարի աշխատել է ԳԴՀ ԳԱ ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական թեզը, սակայն շուտով ֆիզիկան փոխարինել է քաղաքականությամբ:

Գերմանիայի միավորումից հետո, 1990-ին Մերկելը դարձել է Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ, իսկ հետո և բունդեսթագի պատգամավոր նույն կուսակցությունից, ինչպես նաև կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալը: Նա 1998-ին եղել է ՔԴՄ-ի փոխնախագահը, իսկ 2000-ին` նախագահը:

1991-1994-ին Մերկելը կանանց ու երիտասարդության գործերով նախարար է եղել, իսկ 1994-98-ին` շրջակա միջավայրի , բնության պաշտպանության ու  միջուկային ռեակտորների անվտանգության գծով նախարար:

Հիմա շատ են խոսում, որ իր հոբելյանից հետո նապատրաստվում է պաշտոնաթող լինել, սակայն Գերմանիայի կանցլերը հերքեց այդ շշուկները հայտարարելով, որ. «Լավ աշխատելու ցանկություն կա իրավասությունների կատարման ողջ ժամանակահատվածում, իսկ հետո կերևա»:

Անկախ

Tags: , ,