Ալցհեյմերի հիվանդությունը կարելի է ախտորոշել ցանցաթաղանթի ու հոտառության միջոցով

bolezn-alcgejmera-lechenieՀարվարդի համալսարանի մասնագետները հասարակ թեսթեր են առաջարկել, որոնք օգնում են տարեց մարդկանց մոտ հայտնաբերելու Ալցհեյմերի հիվանդության սկիզբն ու ներկայացրել են իրենց ուսումնասիրությունը Կոպենհագենում, Ալցհեյմերի հիվանդության ասոցիացիայի համաժողովում:

Առաջին թեսթը հիմնված է այն փաստի վրա, որ Ալցհեյմերի հիվանդության սկզբում մարդկանց մոտ վատանում է հոտառությունը.դժվարանում են որոշ հոտեր տարբերել: Դա կատարվում է բետա-ամիլոիդայի սպիտակուցների կուտակման ու գլխուղեղի հոտառական գոտու  նեյրոնների ձևախախտման հետ: Ընդ որում, հոտառական խանգարումները շատ ավելի վաղ են առաջանում, քան հիշողության ու ինտելեկտի խանգարումները:

Բացի այդ, բետա-ամիլոիդայի սպիտակուցների թերթիկները, որոնք հանգեցնում են բջիջների ոչնչացման, ոչ միայն գլխուղեղի նեյրոններում են կուտակվում, այլև աչքի ցանցաթաղանթում: Դա հնարավոր է հայտնաբերել աչքի սկանավորման մեթոդով:

Թեսթերը մասնագետների վստահեցմամբ, թույլ կտան հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում: Թեսթերի ճշգրտությունը նրանք գնահատում են 85%:

Անկախ

Tags: ,