Երեխային խուլիգաններից փրկած կատվին պարգևատրելու են

1237-390x290Մեծ Բրիտանիայում Սմաջ անունով կատուն, որն իր տիրոջ որդուն փրկել էր խուլիգաններից, ներկայացվել է «Բրիտանիայի տարվա կատու» մրցանակի` «Ամենախիզախ կատու» անվանակարգում, գրում է  Lenta.ru-ն:

Դոնքասթեր քաղաքում 3-ամյա կատուն 5-ամյա Իթան Ֆենտոնին ու նրա 2 տարեկան եղբորը պաշտպանել է երեխաներին նեղացնողներից: Նրանց մոր խոսքով,երեխաներին տարիքով ավելի մեծ տղաներ են մոտեցել ու վիրավորել Իթանին:

Սակայն, մինչև մայրը կմոտենար տղաներին, անծանոթերի վրա հարձակվեց Ֆենտոնների կատուն ու ճանկերով բռնեց նրանցից մեկին: Տղաները` վախենալով կատվի հարձակումից` փախան: Սառայի խոսքով, կատուն մարտական որակներ է  դրսևորել:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 7-ին:

2014-ի մայիսին ողջ աշխարհին հայտնի դարձավ ամերիկյան Տարա անունով կատուն, որը շան հարձակումից պաշտպանել էր 4-ամյա փոքրիկին:

Անկախ

Tags: