Հուլիսի 17-ին, Մոսկվայի “Դոմոդեդովո” օդանավակայանում հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ձերբկալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցչին` Լևոն Հայրապետյանին: Նրան կասկածում են “քինգիսեփսյան ‘ հանցավոր խմբակցության հետ կապերի մեջ: Իբր նա փողեր է “լվացել” որոնք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:
Լևոն Հայրապետյանը Մոսկվա էր ժամանել Մոնակոյից, որտեղ մշտական բնակություն է հաստատել: Նրան իսկույն Ռուսաստանի քննչական կոմիտե են տարել:
Հայրապետյանի փաստաբանը “Կոմերսանտ” թերթին պարզաբանել , որ դեռևս մեկնաբանություններ չի կարող անել, միայն գիտի, որ քչեական գործը տնտեսական բնույթ ունի:
Լևոն Հայրապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ստեղծման գործում ու գլխավոր հովանավորներից է : Նա համաշխարհային մակարդակով հայերի եղեռնի ճանաչման գլխավոր լոբիստն է ու այդ գործով անգամ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Օբամայի հետ, գրում է “Կոմսոմոլսկայա պրավդան”:
Tags: Լևոն Հայրապետյան