Դարչինը պաշտպանում է ուղեղը

information_items_5970ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ սովորական դարչինը սուպերմթերք է ու նպաստում է ուղեղում խանգարումների կանխմանը: Գիտնականները կարծում են, որ դարչնն ամենաանվտանգ միջոցն է գլխուղեղում կատարվող տարբեր փոփոխությունների դեմ, որոնք հատուկ են Պարկինսոնի ու մյուս հիվանդություններին:

Ռաշ համալսարանի Բժշկական կենտրոնի մասնագետները պարզել են, որ դարչինը կարող է գլխուղեղում դանդաղեցնել բջջային, անատոմիական, կենսամեխանիկական խանգարումները, որոնք բնորոշ են Պարկինսոնի հիվանդությանը, կարգավորել նեյրոտրանսմիտերի մակարդակն ու բարելավել շարժունակությունը:Նման ազդեցությունը բացատրվում է նրանով, որ օրգանիզմում նյութափոխանակության արդյունքում առաջանում է  նատրիումի բենզոատ, որը կարող է թափանցել ուղեղ, կանխել  DJ-1 և Parkin դասիչներով պաշտպանիչ սպիտակուցների քայքայումը: Հենց դրա համար էլ դարչինը կարող է Պարկինսոնի հիվանդությունը կանխող ամենաարդյունավետ միջոցը դառնալ:

Ավելի վաղ, Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետներն էին կարողացել ապացուցել դարչինի դրական ազդեցությունն ուղեղի վրա: Մասնագետների խոսքով, դարչինի բաղադրության դարչնագույն ալդեհիդներն ու էպիկատեխինը, նպաստում է  գլխուղեղում վտանգավոր տաու-սպիտակուցի մեծացման պրոցեսի դանդաղեցմանը, որն անմիջական կապ ունի Ալցհեյմերի հիվանդության հետ:

Անկախ

Tags: , ,