Հուլիսի 16-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ Շարժայի էմիրության կառավարիչ, դոկտոր Շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասիմիի հետ:
Հանդիպման սկզբում Շարժայի կառավարիչը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն ՀՀ պատվո շքանշանին արժանացնելու համար:
Անդրադառնալով Հայաստանի և Շարժայի էմիրության միջև առևտրա-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին` Շեյխ Կասիմին վերահաստատեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը` Շարժայում ՀՀ առևտրատնտեսական կենտրոն հիմնադրելու վերաբերյալ` շեշտելով առավելագույն օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:
Tags: ԱՄԷ, Ղարիբջանյան, Շարժա