Սույն թվականի հուլիսի 26-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության
նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևա
քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ:
Տոնավաճառին մասնակցող ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները
սպառողներին կներկայացնեն բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունըտոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին
անվճար տրամադրելու է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից, և գյուղատնտեսական մթերք արտադրողների
համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:
Տոնավաճառին գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն ապահովելու և
միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների
կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն:
Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ
ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք
հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները:
Այս տարվա գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 8-ին Կասյան փողոցի վերին հատվածում: Բացման պահից մինչ օրս այնտեղ կազմակերպվել է
11 տոնավաճառ, որին մասնակցել է 1363 գյուղատնտես հանրապետության 103 համայնքներից: Վաճառվաճ մթերքի ողջ ծավալը կազմել է 448
տոննա:
Tags: գյուղատնտեսական տոնավաճառ, Գյուղատնտեսության նախարարություն, գյուղմթերք