Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» ՀԿ-ի` ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքների պարենային աջակցության ծրագիրը

005 (1)Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով խավի կարիքները որոշակիորեն մեղմելու նպատակով մի շարք կազմակերպությունների հետ համագործակցելով իրականացնում է սոցիալական ուղղվածության տարաբնույթ ծրագրեր: Այս անգամ  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» սոցիալ-բարեգործական ՀԿ-ի` ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքների պարենային աջակցության ծրագիրը: Շահառուներն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 40.00 և ավելի միավոր ունեցող, երկու և ավելի ծնողազուրկ երեխաներ ունեցող շուրջ 260 ընտանիքներն են: Ծրագիրը մեկնարկել է Աջափնյակ, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, այնուհետև կշարունակվի նաև մայրաքաղաքի մյուս  բոլոր վարչական շրջաններում: Նախաձեռնության  շրջանակում այցելություն է կազմակերպվել Աջափնյակում բնակվող, ծնողազուրկ երեխաներ ունեցող երկու  ընտանիքներ, որոնց, պարենային ծանրոցներից զատ, նաև հագուստ է նվիրաբերվել: Ծրագրի շահառուները ինչպես սոցիալական ծառայության տարածքային բաժիններում, այնպես էլ տնային այցելությունների ժամանակ շնորհակալություն են  հայտնել Երևանի քաղաքապետարանին` ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, իրենց խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու և պարբերական աջակցություն ցուցաբերելու համար:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Tags: , ,