Վարչական շրջանների ղեկավարները ծանոթանում են ճամբարականների առօրյային

001 (6)ՀՀ Կոտայքի մարզի ճամբարներում իրենց ամառային հանգիստն անցկացնող երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին պարբերաբար այցելում են վարչական շրջանների ղեկավարները:  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել են Ծաղկաձորի ճամբար: Ծանոթանալով ճամբարականների առօրյային՝ հյուրերը հետաքրքրվել են երեխաների տպավորութուններով, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները:  ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում Ծաղկաձորում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից երկրորդ հերթափոխում հանգստանում է 35 երեխա:

Հյուրերն այցելել են նաև «Արի տուն» ճամբար, որտեղ հանգստանում են  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտանիքներում «Արի տուն» ծրագրով հյուրընկալված 16 սփյուռքահայ երիտասարդներ:

Կիսվելով  երևանյան հյուրընկալ ընտանիքների մասին իրենց տպավորություններով՝ վերջիններս նշել են, որ նրանց շնորհիվ ամրացել է կապը հայրենիքի հետ և վստահեցրել, որ ավելի հաճախ կգան հայրենիք  ու արդեն իսկ շատ սիրելի դարձած Երևան:

Հանդիպման ավարտին սփյուռքահայ երիտասարդները հուշանվերներ են ստացել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

 

Tags: ,