Թուրքիայում ռուսների թունավորման գործով մեղավորները դատապարտվել են 90 տարվա ազատազրկման

pic_1369076822Թուրքիայում Բոդրում առողջարանային քաղաքում 2011-ին ռուս զբոսաշրջիկների թունավորման գործով մեղավորների նկատմամբ դատավճիռ է կայացվել:

Ինչպես հայտնել է պաշտպանը,  գործով մեղավոր ճանաչված 4 մարդ ստացել է 90 տարվա ազատազրկում: Եվս 3-ը, որոնց թվում առագաստանավի տերը, որի վրա ռուսներն իրենց հանգիստն էին անցկացնում, ստացել են 7 տարվա բանտային պատիժ:2011-ին ռուս զբոսաշրջիկների խումբն առագաստանվով զբոսանքի ժամանակ թունավորվել էր ալկոհոլային խմիչքներից, ինչի հետևանքով նրանցից 5-ը մահացան, իսկ մի քանիսն էլ սուր սննդային թունավորում ստացան: Ավելի ուշ պարզվեց, որ զբոսաշրջիկներին հրամցրած ալկոհոլի մեջ մեծ քանակությամբ մեթանոլ կա: Թուրքական իշխանությունների տվյալներով, խմիչքը բերվել էր Հյուսիսային Կիպրոսից: Դեպքից օրեր անց թուրքական իշխանությունները հայտարարեցին կատարվածը սպանություն որակելու մտադրության մասին, պարզաբանելով, որ խմիչքը պատրաստողները` ավելացնելով մեթանոլը, հնարավոր չէ, որ չիմանային դրա վտանգավորության մասին:

Tags: