Վենեսուելայի նախագահը “ոստիկանական հեղափոխության” կոչ է արել

5176d342-90ed-e9ce-90ed-e9c1a4344fe1.photo.0Վենեսուելայի նախագահ Նիկոլա Մադուրոն երկուշաբթի հայտարարել է երկրում “ոստիկանական հեղափոխություն”իրականացնելու անհրաժեշտության մասին,տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները:

“Մենք պետք է շարունակենք “կոմանդանտե” Չավեսի սկսած “ոստիկանական հեղափոխությունը”:

Վենեսուելական բանակի  ստորաբաժանումները հսկողություն են սահմանել Կարակասի փողոցներում ու մի քանի նահանգներում` նախագահի “Անվտանգ հայրենիք” պլանի իրականացման նպատակով, որն ուղղված է հանցագործությունների դեմ: Այդ առաքելության մեջ ներգրավված է 15 հազար սպա ու զինվոր:

Երկուշաբթի,  օպերացիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Մադուրոն ասել է, որ ակցիայի հիմնական նպատակը ողջ Վենեսուելայուն անվտանգ տարածք դարձնելն է:

Փորձագետները նշում են, որ բանակը հանցավորության դեմ պայքարում ներգրավելուն դրդել է ծայրահեղ քրեական իրավիճակը, որ ստեղծվել է վերջին տարիներին: Պաշտոնական տվյալների համաձայն, 2012-ին երկրում սպանությունների թիվն աճել է 14%-ով, գերազանցելով 16 հազարը (100 հազար բնակչից` 54-ը) ու, ըստ Observatorio Venezolano de Violencia  հրապարակած զեկույցի տվյալների, նախորդ տարի Վենեսուելայում կատարվել է 21,7 հազար սպանություն կամ` 100 հազար բնակչից սպանվել է 73-ը:

Tags: