Չինաստանի մայրաքաղաք Պեկինի համալսարաններից մեկում բացվել է գերերի ճամբար, որին մասնակցում են միջին խավի բազմաթիվ գեր երեխաներ:
Ծնողները իրենց գեր երեխաներին ուղարկում են այդ ամառային ճամբար, որպեսզի լավ կազմվածք ունենան և պատրաստվեն աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկն ունեցող երկրի կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար:
Յուրաքնչյուր օր երեխաներին ստիպում են լողալ, վազել, ծանրություն բարձրացնել և վարժություններ կատարել չինացի խիստ մարզիչների վերահսկողությամբ:
Նրանց նկատմամբ նաև բուժզննություն են իրականացնում և կշռում պրոֆեսիոնալ բուժքույրերը:
Գիրությունը աճող խնդիր է Չինաստանի միջին խավի մարդկանց համար: Վերջին հետազոտությունների տվյալներով՝ Չինաստանը Ամերիկայից հետո աշխարհի երկրորդ ամենագեր երկիրն է:
