Իլհամ Ալիևը աշխատանքի է վերցրել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին

1Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը նշանակվել է Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման հարցով կոնսորցիումի խորհրդական։ Այս մասին գրում է “The Financial Times”-ը՝ հղում կատարելով “Շահդենիզ-2” նախագծին մոտ կանգնած աղբյուրին։

 

Համաձայն տեղեկության՝ Բլեերը հրավիրվել է խորհրդատվական խումբ աշխատանքի Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս Դիտրիխ Գենշերի և “Goldman Sachs International” բանկի նախագահ և “British Petroleum” (BP) ընկերության նախկին գործադիր տնօրեն Փիթեր Սազերլենդի հետ միասին:

 

BP-ում կարծում են, որ “Հարավային միջանցք” նախագծի հարցով նոր խորհրդատվական խումբը խորհրդատվություն կտրամադրի քաղաքական, տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծման համար, որոնք կարող են առաջանալ “Շահդենիզ- 2”, TANAP և TAP նախագծերի իրականացման ընթացքում։ Ըստ “Հագին” լրատվական կայքի՝ Թոնի Բլեերն ընդգրկվել է այս խմբում՝ շնորհիվ իր քաղաքական փորձի։

 

Անկախ

Tags: , ,