Իրաքն իրանական գազի գնման ծավալով կարող է գերազանցել Թուրքիային

Iranian gaz to IraqԻրանի նավթարդյունաբերության նախարարի միջազգային հարցերով տեղակալ Ալի Մաջեդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հնարավոր է իրանական գազն  Իրաք արտահանվի հաջորդ տարվա գարնանը:
Մաջեդին, անդրադառնալով գազամուղի կառուցման հետ կապված խնդիրներին, ասել է, որ Իրաքի տարածքում արդեն ավարտվել  է գազամուղի հիմնական մասի կառուցումը, իսկ իրանական տարածքում դեռևս ավարտված չէ:
«Իրանը Իրաքի հետ գազի մատակարարման երկու պայմանագիր է ստորագրել: Համաձայն այդ պայմանագրերի, գազամատակարարումն իրականացվելու է երկու ուղղությամբ՝ դեպի Բասրա և  Բաղդադ»,- նշել է Իրանի նավթարդյունաբերության նախարարի միջազգային հարցերով տեղակալը:
Ալի Մաջեդին հավելել է, որ սկզբնական շրջանում օրական կմատակարարվի 7 մլն խորանարդ մետր գազ: Այդ ծավալը հետագայում կհասցվի մինչև 25 մլն խորանարդ մետրի:
Ուշագրավ է, որ   Թեհրանն ու Բաղդադը բանակցում են, որ Իրաքին իրանական գազի մատակարարման ծավալը հետագայում հասցվի մինչև 40 մլն խորանարդ մետրի: Այսպիսով, Իրաքը, իրանական գազի գնման ծավալով, կարող է գերազանցել Թուրքիային:

 Անկախ

Tags: ,