Շնորհիվ բրիտանական երգչուհի Ադելի երգի նկատմամբ արձագանքի, ցանցի նոր աստղ է դարձել Ռև անունով սև լաբրադորը: Տեսանյութը, որի գլխավոր հերոսը շունն է, տեղադրվել է YouTube և հավաքել մեկ միլիոն դիտում:
“Սա Ռևի սիրած երգն է, որը նա լսել է, երբ լակոտ էր: Նրա արձագանքը շատ ազդեցիկ է”,- գրում է շան տիրուհին superdatsun նիկի տակ ` նկարագրելով երկու րոպեանոց հոլովակը: Տեսանյութում երգչուհու սանիկը, հազիվ լսելով սիրած երաժշտության առաջին նոտաները, ձայնակցում է “Make You Feel My Love” հիթին և վազում նոութբուքի մոտ: Ամբողջ երգի ընթացքում շունը ինքնամոռաց գռմռում է :
Հոլովակը համացանցում է հայտնվել մայիսի 15-ին: Մի շաբաթից ավելի քիչ ժամանակահատվածում այն դիտել է մոտ 3 միլիոն մարդ:
Կոլորադոյի բնակչուհին մի փոքր պատմել է իր սիրելիի մասին. նա հաղորդել է, որ շանը վերցրել է ապաստարանից: Նա կոչ է արել բոլորին, ովքեր ցանկանում են ունենալ այդպիսի հիանալի զգացմունքային բարեկամ , փրկել փորձանքի մեջ հայտնված կենդանիներին:
Ընդհանրապես, երգող կենդանիները հաճախ են գրավում ցանցի օգտատերերի ուշադրությունը: Այպիսով մեծ ուշադրության արժանացավ այծը, որը ձայնակցում էր հայտնի քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթի “I Knew You Were Trouble” երգին: Հիթի ոչ սովորական կատարումը գրավեց ավելի քան 2 միլիոն մարդու ուշադրությունը:
