«Եկել է մեր ժամանակը՝ Ձեզ սատարելու, թանկագի Լևոն Հայրապետյան». Վանք գյուղի բնակիչներ

nor-varkacenr-levon--n54607-1ԼՂՀ Վանք գյուղի 1005 բնակիչներ բաց նամակ են հղել հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին:

Ինչպես հաղորդում է «Արմեպրես»-ը, վկայակոչելով գործարարի ֆեյսբուքյան էջը, նամակում բնակիչները գրել են, որ Հայրապետյանի կալանավորումը խորապես ցնցել է Արցախի բնակչությանը:

«Ակնհայտ է, որ թշնամին փորձում է իրականացնել իր վաղեմի նպատակը. չխնայելով նավթադոլարները՝ փորձում է կոտրել Ձեզ:

Մենք կասկած չունենք, որ Ձեր ձերբակալությունը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Ձեր ձերբակալությունն ահազանգ է ողջ հայությանը: Կոչ ենք անում ողջ աշխարհի և հատկապես ՌԴ-ում ապրող հայությանը թե’ առանձին, թե’ համախմբված դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին: Այս հարցում կարևոր դեր պետք է ունենան Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայերը՝ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Դանիել Խաչատուրովը, Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները և այլք: Եկել է մեր ժամանակը՝ Ձեզ սատարելու, թանկագի Լևոն Հայրապետյան, այնպես, ինչպես Դուք եք այս տարիների ընթացքում ամեն վայրկյան ամբողջ սրտով կիսել մեր փոքրիկ հայրենիքի ամեն մի հաջողություն և ձախողում: Չկորցնեք ոգու ամրությունը, թանկագին Լևոն Հայրապետյան: Ձեզ հետ են Աստված, Արցախը և Հայաստանը»,- ասված է նամակում, որն ստորագրել են գյուղի բոլոր բնակիչները:

 

Անկախ

Tags: , , , ,