Ադրբեջանցի նույնասեռականները ցանկանում են դատի տալ Արդարադատության նախարարությանը

Ադրբեջանի նույնասեռականներ

Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների “Նեֆես” ալյանսը մտադիր է դատի տալ Արդարադատության նախարարությանը՝ պետական գրանցում ստանալու փորձերի ձախողման պատճառով:

Ալյանսի հայտարարությունում նշվում է, որ գրանցման դիմումը նախարարության գրանցման վարչություն ներկայացրել են մայիսի 19-ին: Սակայն ոչ մի պատասխան, նույնիսկ՝ մերժում, մինչև հիմա չեն ստացել:

Միաժամանակ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների ալյանսը մտահոգություն է հայտնել, որ ոչ մի իրավաբան չի համաձայնում ինքնակամ օգնել ալյանսին:

Ալյանսը միջազգային կազմակերպություններից խնդրում է աջակցել ու ճնշում գործադրել կառավարության վրա, որպեսզի կատարեն երկրի ստանձնած պարտավորությունները: Ալյանսը 2012թ.-ից հետևողականորեն պայքարում է գրանցում ստանալու համար, սակայն` ապարդյուն:

 

Tags: , ,