Հայաստանի պատանի ազատոճային ըմբիշների բախտը չի բերում

ըմբslovakia_worldsՍլովակիայի Սնինա քաղաքում անցկացվող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունոսւմ մրցագորգ դուրս եկան 42, 50, 58, 69, 85 կգ քաշային  կարգերում հայտավորված ազատ ոճի ըմբիշները:

50 կգ քաշային կարգում Սուրեն Փոխանյանը մրցելույթները սկսեց 1/8 եզրափակչից և պարտվեց թուրք Ակայա Դենիզին:

58 կգ քաշային կարգում Վարդգես Կարապետյանը 1/16 եզրափակչում պարտվեց ադրբեջանցի Մհիր Ամիրասլանովին:

Վարդգեսը սփոփիչ գոտեմարտերի իրավունք էր ստացել, սակայն կրկին պարտվեց, այս անգամ` ղազախ Կուաթբեկ Մուխամբեթին:

69 կգ քաշային Արամ Ավագյանը 1/16 եզրափակչում զիջեց թուրք Ֆազլի Էրյիլմազին:

Իսկ ահա, 85 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, պայքարը սկսելով 1/8 եզրափակչում, հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռիթթեր Հանթերին: Բայց մեր ըմբիշը  հետո զիջեց թուրք Սեմիհ Յազիչին:

Քանի որ վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, Հովհաննեսը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Առաջին սփոփիչ գոտեմարտում նա հաղթեց ղազախ Դաուլետկազի Յեսկալին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց գերմանացի Իլյա Մատյուխինին:

 

 

 

Tags: ,