Իսրայելը գերազանցել է նույնիսկ Հիտլերին. Թայիփ Էրդողան

​Թուրք-իսրայելական հարաբերություններ  Թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածությունը գնալով աճում է: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ երեկոյան ԱՄՆ-ի արտգործնախարա Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել Էրդողանի` Իսրայելի նկատմամբ որդեգրած սուր քննադատական վերաբերմունքից: «Նա անարգանք է ցուցաբերում Հոլոքոստի հանդեպ»,-ասել է Նեթանյահուն Քերիին:

Թայիփ Էրդողանի իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Օրդու քաղաքում դիմելով քաղաքացիներին Իսրայելին անվանել էր «ահաբեկչական պետություն»`քննադատելով Ռամազան ամսին Գազայի վրա կատարած հարձակումների համար: Հիշեցնելով իսրայելցի կին պատգամավորի խոսքերը, թե բոլոր պաղեստինցի մայրերը պետք է մեռնեն` Էրդողանը նշել էր, որ Իսրայելը իր դաժանությամբ գերազանցեց նույնիսկ Հիտլերին:

Tags: