«ՎԱԶ-2121»-ը բախվել է ճանապարհի արգելապատնեշին
Մայիսի 20-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Խաչմերուկում բախվել են «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ
Մայիսի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու և նույն խճուղու նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Պատահար Մոլդովական փողոցում
Մայիսի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի թիվ 27 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով «ԳԱԶ-3102»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«ՎԱԶ-21010»-ը բախվել է «Ֆոլքսվագեն»-ի
Մայիսի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայի թիվ 59 շենքի դիմաց բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21010»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 20-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Հ. Քոչարի և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Պատահար Աշտարակի խճուղում
Մայիսի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը Աշտարակի խճուղում ինքնաբերաբար շարժվելով՝ բախվել է ճամփեզրին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդին, որից հետո բախվել է նույն վայրում կայանված մեկ այլ «Օպել»-ի:
«Օպել»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Առինջ գյուղում
Մայիսի 20-ին, ժամը 08.50-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է
Մայիսի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գուրգեն Մահարու փողոցի թիվ 122 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Միսակ Գազազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մայիսի 21-ին, ժամը 00.30-ին մահացել է:
Կատարվում է քննություն:
