Մոսկվայում՝ ամառային սրճարանում, անհայտ անձը կրակել է երկու ադրբեջանցի լրագրողների վրա, հաղորդում է “Ռոսբալտ”-ը:
Ըստ տեղեկության՝ երեք տղամարդ վիճել են, որի արդյունքում նրանցից մեկը ատրճանակով կրակել է մյուսների վրա: Տուժածներից մեկը ձեռքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել, իսկ մյուսը ծանր վնասվածք է ստացել սրտին, ինչի պատճառով էլ տեղում մահացել է:
Ըստ նախնական տվյալների՝ մահացած Հուսեյնով Ֆ.-ն լրագրող էր, ով համագործակցում էր Նովգորոդի շրջանում գտնվող “Սփյուռք” հրատարակչության հետ: Նրա գործընկերը՝ ձախ ուսի հատվածում հրազենային վնասվածք ստացած 57-ամյա Բաշարով Մ-ն ևս աշխատում էր այդ խմբագրությունում: Երկու լրագրողներն էլ գործուղվել էին Մոսկվա՝ “ադրբեջանական ժողովրդին նվիրված փառատոնին” մասնակցելու համար:
Tags: լրագրող