Հայաստանի սպորտի նախարարը հյուրընկալել է Նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահին

10568051_767481396606255_174329466_nՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր հյուընկալել է Նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահ Ուգուր Էնդեներին, ով մեր երկրում է գտնվում նետաձգության Եվրոպայի կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու և Հայաստանում մեկնարկող Եվրոպայի առաջնության անցկացման կապակցությամբ:
Նախարարը ողջունել է հյուրերին և իր գոհունակությունը հայտնել այն մեծ աշխատանքի համար, որ միջազգային ֆեդերացիան իրականացնում է այս մարզաձևի ազգային ֆեդերացիայի հետ: Դրա վառ ապացույցն է Հայաստանում 2 անգամ կազմակերպված Եվրոպայի գավաթի առաջնությունները, երիտասարդների առաջնությունը, և այսօր արդեն` մեծահասակների առաջնությունը:
«Եվ որպես այս գործընթացի տրամաբանական շարունակություն ես կարծում եմ, որ ժամանակն է մեր երկրում կազմակերպել և անցկացնել արդեն աշխարհի առաջնությունը»,- նշել է նախարարը և ավելացրել, որ գնահատելով թվարկված մրցաշարերի հաջող կազմակերպման, ինչպես նաև այլ մարզաձևերի աշխարհի առաջնությունների անցկացման փորձը, վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանը պատրաստ է իր մոտ կազմակերպել նաև նետաձգության աշխարհի առաջնությունը:
Tags: ,