Ռուս երիտասարդին սպանած Զեյնալովին սպառնում է 18 տարվա ազատազրկում

2Ռուսաստանում դատախազը պահանջում է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին մեղավոր ճանաչել ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովի սպանության համար և նրան 18 տարվա ազատազրկման դատապարտել, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Մեղադրող կողմը համոզված է՝ Զեյնալովն է սպանել Շչերբակովին: Նա ցինիկաբար և սառնարյուն կերպով սպանել է նրան: Խնդրում եմ դատապարտել նրան 18 տարվա ազատազրկման, որոնցից 10 տարին՝ բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում”,-ասել է դատախազը:

Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:

Անկախ

Tags: ,