Բրյուսելում կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհները

1 (2)ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր ժամանել է Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին ամերիկացի համանախագահը գրել է “Twitter”-ի իր պաշտոնական էջում:

“Հենց նոր ժամանեցի Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և քննարկելու Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Մենք ձգտում ենք բանակցությունների միջոցով կարգավորման”,-գրել է Ջեյմս Ուորլիքը:

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հուլիսի 22-ին կմասնակցեն Եվրամիության և “Արևելյան գործընկերության” անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Անկախ

Tags: ,