Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը ելույթ ունեցավ նաև “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փստանջյանը: Դիմելով վարչապետին նա ասա. «Հարգելի՛ վարչապետ, երեկ Դուք չընդունեցիք իմ այն խոսքը, որ ՀՀ գլխավոր դատախազը խարդախ անձնավորություն է, և ասացիք, որ այս ամբիոնից պետք չէ նրա մասին այդպիսի հայտարարություններ անել: Շուրջ 6 տարի առաջ այս ամբիոնից ներկայացվել է այդ խարդախ դատախազն այս խորհրդարանին, որ մենք հավանություն ենք տանք նրա ընտրվելուն: Ես գաղտնի քվեարկությամբ չեմ հայտնել իմ անհամաձայնությունն այդ անձի հետ կապված, ես հրապարակավ հայտնել եմ, որ նրա գործունեությունն այդ տարիների ընթացքում եղել է անբավարար ՀՀ-ի համար», – ասաց Փոստանջյանը:
Չնայած Հովիկ Աբրահամյանի կոչին՝ լինել կոռեկտ, Փոստանջյանը շարունակեց ելույթը՝ ասելով, որ կառավարության գործունեության վերահսկողության համար գլխավոր դատախազն ունի մեծ դերակատարություն. “Հաճախ այդ որոշումների գրեթե գերակշիռ մասը չի համապատասխանում օրենքի պահանջներին: Իսկ որոշումներ, որոնք արձակվել են օրենքի խախտմամբ, այդ դատախազը չի միջամտել, չի կանխել և ապագայում նաև չի դադարեցրել այդ որոշումների գործունեությունը”,-ասաց նա՝ մատնանշելով օրինակներ,-Բյուրականում կառուցվեղ ՀԷԿ-ին դեմ են գյուղացիները: Կընթերցեմ, թե ինչ էին ասում այդ գյուղացիները դատախազին: «Պարո՛ն Աղվան Հովսեփյան, գյուղում առանց այդ էլ դու դաչա ունես, յեքա հեկտարներով տերիտորիաներ ունես, դու ջերմոցներ ես դրել, նույնիսկ կանաչի ես ծախում, պամիդոր ես ծախում, թող մի քիչ էլ ժողովուրդն ապրի էլի: Դու էտքան ունես, էլի ես ուզում ունենաս, ոնց կարող ես այդքանը վայելես դու, մեր կարևոր պահանջն է նա, որ այդ ՀԷԿ-ը չկառուցվի»:
ԱՅնուհետև Զարուհի Փոստանջյանն ասաց, որ միգուցե փաստաթղթերով այդ ամենի սեփականատերը Աղվան Գառնիկովիչը չէ, բայց. “Մենք հո գիտենք՝ ով է: Սա է իրականությունը, և այդ խարդախ դատախազը եկել էր, ուզում էր մեր պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից: Ո՞վ էր նրան թույլ տվել գալ այստեղ: Եվ մենք թույլ տվեցինք, որ նա զրկի մեր գործընկերոջը անձեռնմխելիությունից:Ամեն անգամ ես ինձ էլ եմ այդ մեղադրանքը տալիս, իսկ ես ի՞նչ եմ անուն, որ այդ ամենը տեղի չունենա…»:
