Այսօր Կետերի ու դելֆինների համաշխարհային օրն է: 1986-ին Միջազգային կետորսական հանձնաժողովը ծովային կաթնասունների 200 տարվա անխնա ոչնչացոմից հետո արգելեց կետորսությունը: Արգելքը գործում է մինչ օրս ու նշանակում է, որ ողջ աշխարհում կետորսությունն ու կետամսի առևտուրն արգելված է: Սակայն դա միակ սպառնալիքը չէ այդ կենդանիների համար: Կետերի, դելֆինների ու ծովային կաթնասունների ոչնչացման կարևորագույն գործոն է նաև նրանց որսը` դելֆինարիումների, կրկեսների, օվկիանոսարիումների համար:
