Արտակ Դաշյանը մակեդոնական «Վարդարի» կազմում իր առաջին գնդակը խփեց մրցակցի դարպասը

ադartak_dashyanՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի և կիսապաշտպան Արտակ Դաշյանի թիմը` Սկոպեյի «Վարդարը», նախապատրաստվում է Մակեդոնիայի առաջնությանը: Այն Սամբոտելում ստուգողական հանդիպում անցկացրեց Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջնության մասնակից Սարանսկի «Մորդովիայի» հետ:  Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Հայ ֆուտբոլսիտները «Վարդարի» մեկնարկային կազմում էին և առանց փոխարինման մասնակցեցին ամբողջ հանդիպմանը: Մինչ խաղի վերջին րոպեները մակեդոնական ակումբը 1:2 հաշվով զիջում էր մրցակցին:

«Վարդարին» պարտությունից փրկեց Դաշյանը, որը դարձավ գոլի հեղինակ: Արտակը  մակեդոնական թիմի կազմում առաջին  գնդակը խփեց մրցակցի դարպասը:

«Վարդարը» հուլիսի 24-ին ուժերը չափելու է իսրայելական Պետախ Տիկվայի «Մակքաբիի» հետ:

Tags: ,