Իգոր Կրուտոյ. «Նոր ալիքը» պետք է մնա Յուրմալայում

novaia-volna-2014-logo_newsofday2_jpgԵրիտասարդ կատարողերի «Նոր ալիք» մրցույթի հիմնադիր  կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը կարծում է, որ մրցույթն առաջվա պես պետք է անցկացվի լատվիական Յուրմալայում, չնայած ռուս որոշ արտիստների նկատմամբ պատժամիջոցներին, գրում է  «ՌԻԱ-Նովոստին»հղում անելով մրցույթի մամլո-ծառայությանը:

Ավելի վաղ Կրուտոյին առաջարկել էին մրցույթը տեղափոխել Կալինինգրադի մարզ, Սոչի կամ էլ Ղրիմ: «Իմ կարծիքը մնում է նույնը` մրցույթը պետք է անցկացվի Յուրմալայում: Սակայն, ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից: Եթե արտիստների մուտքն արգելվի, ապա կստացվի, որ այնտեղ ելույթ կարող են ունենալ միայն Լայմա Վայկուլեն ու Ռայմոնդ Պաուլսը»,-ասել է նա մամլո կոնֆերանսի ժամանակ:

Կրուտոյի խոսքով, լատվիական ԱԳ նախարարության որոշումը Իոսիֆ Կոբզոնին, Օլեգ Գազմանովին ու Վալերիային սև ցուցակում գրանցելու վերաբերյալ, իր համար անսպասելի էր ու նա նույնիսկ մտածում էր մրցույթը փակելու մասին. «Սակայն, երբ էմոցիոնալ  ալիքն անցավ, ես մտածեցի.ինչու պետք է տուժեն միլիոնավոր հանդիսատեսներն ու մրցույթի մասնակիցները»:

Կոմպոզիտորը նշել է նաև, որ ինքը շատ կկամենար, որ մյուս տարի մրցույթը վարեր Քսենյա Սոբչակը, «որտեղ էլ այն անցկացվի»:

Անկախ

Tags: , ,