Ադրբեջանը հետաքրքրված է ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության շրջանակների ընդլայնման հարցում: Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում “Արևելյան գործընկերություն” ծրագրի 5-րդ նստաշրջանի ժամանակ, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:
Նրա խոսքով` Ադրբեջանը լուրջ ջանքեր է գործադրել երկրում Եվրամիության չափանիշներն ու փորձը կիրառելու համար:
“Մենք համագործակցություն ստորագրեցինք շարժունակության անցագրային ռեժիմի հեշտացման և ռեադմիսիայի վերաբերյալ ոլորտներում: Վերջին երկու պայմանագրերը, որոնք ուժի մեջ կմտնեն առաջիկա ամսիների ընթացքում, կօգնեն մեր քաղաքացիների միջև առևտրային և մշակութային հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև միգրացիոն հարցերի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ պայմաններ կստեղծեն”,- ասել է Մամեդյարովը:
Tags: ադրբեջան, ԵՄ, Էլմար Մամեդյարով