Կոստա Կոնկորդիան սկսել է իր վերջին ճամփորդությունը:
Անցած շաբաթ փրկարար խմբերը վերագործարկել են նավը, որպեսզի այն ապամոնտաժելու նպատակով Ջիլո կղզուց տեղափոխեն Իտալիայի Գենուայի նավահանգիստ:
Չորեքշաբթի առավոտյան հսկայական քայքայվող նավը ուղղվել է դեպի բաց ծով:
Արդեն 2 տարի է, ինչ նավը 4,200 ուղևորներով խորտակվել է Ջիլո կղզու մոտակայքում: Նավի խորտակման հետևանքով զոհվել է 32 մարդ, ինչը համաշխարհային ուշադրություն էր գրավել:
Նավը մինչև Գենույա հասնելը 240կմ կքաշեն ճոպաններով, իսկ 17 այլ նավեր կուղեկցեն նրան:
Սպասվում է, որ նավը նավահանգիստ կհասնի կիրակի օրը: Այն ապամոնտաժելու համար կպահանջվի երկու տարի:
Խորտակումից հետո երկու տարիների ընթացքում 24 տոննա ջարդոն են հանել ծովից՝ ներառյալ կահույք, սպասք, ուտելիք, անձնական իրեր և նավի մասեր:
Tags: Կոստա Կոնկորդիա, Ջիլո կղզի