Բազմաթիվ գլոբալ խնդիրների լուծման հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի: Այդ մասին Twitter-ի էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ամերիկացի դիվանագետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ: Մինսկի խմբի համանախագահներ Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսերեն), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 22-ին Բրյուսելում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:
Համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածության և բռնության կապակցությամբ: Համանախագահները երկու երկրների արտգործնախարարներին կոչ են արել թուլացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի մասին համաձայնագրի պայմաններին:
Tags: ԵԱՀԿ Մինսկի խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Ջեյմս Ուորլիք
