Թուրքիայում բազմազգ և բազմակրոն երգչախումբը խաղաղության կոչեր է անում

xumb  Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախումբը խաղաղության և հանդուժողականության մշակույթի հետ աշխարհին ծանոթացնելու համար թուրքերեն, արաբերեն, եբրայերեն, հայերեն, քրդերեն երգերի ու կրոնական երգեցողության ճանապարհն է ընտրել: Կրոնների հետևորդներից կազմված այս կառույցում արտացոլվում է Թուրքիայի մշակույթային խճանկարը: Երգչախմբի հիմնադիր նախագահ Յըլմազ Օզֆըրաթը նշելով, որ այս հողերի բնակիչները դարեր շարունակ միասին ապրել էլ մշակույթային ընդհանուր ժագանգությամբ, ասել է. «Ոչ թե երկու հատ, այլ նույնիսկ երկու հազար ռումբ էլ պայթեցնեք, չեմ հավատում, որ կարող եք վերջ դնել այս եղբայրությանը:»

Բուրսա քաղաքում համերգ տալուց հետո տեղական «Bursada bugün» կայքը անդրադարձել է խմբի գործունեությանը: Ահա կայքը գրում է, որ երգչախմբում ներկայացված են 3 կրոնի և 6 տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչներ՝ մուսուլմաններ, քրիստոնյա հայեր, կաթոլիկներ, ուղղափառներ, ալևիներ, հրեաներ: Սրանք բոլորն էլ Թուրքիայի քաղաքացիներ են, ովքեր ծնվել են հենց այդ երկրում, այսինքն այս հողի զավակներն են: Խմբի ղեկավար Յըլմազ Օզֆըրաթը նշել է, որ իրենք աշխատում են աշխարհում ամենամեծ անհրաժեշտության՝ խաղաղության համար: «Մեզ մոտ դա հաջողվել է, նշանակում է, յուրաքանչյուրը կարող է դա անել»,-ասել է Օզֆըրաթը: