Էջմիածնի «Արա և Այծեմնիկ» մարզական ակումբի բազայում անցկացվող նետաձգության Եվրոպայի առաջնությունում պայքարից դուրս մնաց նաև Հայաստանի վերջին մասնակիցը` Գոհար Շահնազարյանը:1/24 եզրափակչում նա 0:6 հաշվով զիջեց իսպանացի Ալիսյա Մարինին:
Այսպիսով, Հայաստանի հավաքականի բոլոր մարզիկներն ու մարզուհիները դարձան հանդիսական:
Սա խայտառակություն է: Բանն այն է, որ խոստումներ էին տրվել, որ մերոնք կուրախացնեն մարզասերներին, իսկ Հայաստանի կառավարությունը մեծ փողեր էր հատկացրել մի ստուգատեսի կազմակերպման համար, որում մերոնց արդյունքները միայն տխրեցնում են: Մրցատեղին էլ մարզասերների աչքից հեռու է:Անհասկանալի է, թե առաջնությունն ում համար է …
Tags: նետաձգություն, սպորտ
