Մայիսի 21-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կյուլբենկյան փողոցի թիվ 27/1 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է և չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, միջանցքում` հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել են 1928 թ. ծնված Ս. Ավետովային, ում տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են օգնություն:
