Ոչ ոք չի կարող զինաթափել պաղեստինյան դիմադրությանը. ՀԱՄԱՍ

 ՀԱՄԱՍ    ՀԱՄԱՍ շարժման ղեկավարներից Հալիդ Մաշալը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող զինաթափել պաղեստինյան դիմադրությանը: «Երկու պայման կա մեր զինաթափման համար`օկուպացիայի, հրեական բնակավայրերի կառուցման դադարեցումը և Իսրայելի զինաթափումը»,-հայտարարել է Մաշալը: Վերջինիս խոսքերով`ՀԱՄԱՍ-ը կընդունի հաշտությունը միայն այն պայմաններում, եթե այն հնարավորություն կտա հումանիտար օգնությամբ ապահովել Գազայի բնակչությանը և չի հակասի պաղեստինյան դիմադրության պահանջներին: Մաշալը նշել է նաև, որ զինադադարի առաջարկ է ուղարկել Թուրքիայի, Քաթարի, Եգիպտոսի և Պաղեստինի իշխանություններին և պատրաստ է ընդունել իրենց առաջադրած պայմաններին համապատասխան ցանկացած առաջարկ:

Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հանդիսացող Իզեդդին ալ Քասամ խմբավորումը այսօր Թել Ավիվում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանին հրթիռային հարված է հասցրել: Տեղական լրագրողների համաձայն` Թել Ավիվում խոշոր պայթյուն է տեղի ունեցել:

Անկախ

Tags: ,