Սիքստինյան կապելլայում Միքելանջելոյի գլուխգործոցով հիացող զբոսաշրջիկները դառնում են գողերի թիրախ:
Զբոսաշրջիկները տարբեր ինտերնետային կայքերի միջոցով նախազգուշացնում են Վատիկան այցելողներին զգույշ լինել կողոպտիչներից՝ այդպիսով կոչ անելով Վատիկանին բարելավել անվտանգության պայմանները և սահմանափակել օրվա ընթացքում այցելուների թիվը:
Պաշտոնական էքսկուրսավարները սպառնացել են, որ ցույց կկազմակերպեն, եթե այս կապակցությամբ որևէ բան չարվի: Նմանատիպ ցույց տեղի է ունեցել նաև Փարիզի Լուվրի թանգարանում:
Էքսկուրսավարներից մեկը The Times-ին հայտնել է, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս է եկել, քանի որ Վատիկանը յուրաքանչյուր օր մինչև 30,000 մարդու ներս մտնելու թույլտվություն է տալիս, ինչը հավասար է Տոկիոյի մետրոյից յուրաքանչյուր օր օգտվողների թվին:
Սիքստինյան կապելլան իր անունը ստացել է պապ Սիքստուս IV-ի անունից, ով նախաձեռնել էր նրա կառուցումը:
Յուրաքանչյուր օր 25,000 կամ տարեկան հինգ միլիոն մարդ է այցելում Սիքստինյան կապելլա:
Մուտքը դեպքի Վատիկանի թանգարան և Սիքստինյան կապելլա արժե 16 եվրո. թանգարանի եկամուտը տարեկան կազմում է 80 միլիոն եվրո:
Սիքստինյան կապելլան առավելապես հայտնի է Միքելանջելոյի որմնանկարներով, սակայն նրանից առաջ այստեղ որմնանկարել են նաև այլ նկարիչներ, ինչպես օրինակ Բոտիչելլին, ով որմնանկարնել է կապելլայի երկու երկար պատերը:
Tags: Վատիկան
