Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանից իրատեսական սպասելիքներ կան առաջիկա պատանեկան օլիմպիական խաղերում

ագanush_grigoryanՄասիսի Գայ գյուղի բնակիչ է բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը: Իր անվան բովանդակությանը լիովին համապատասխանում է 17-ամյա աղջկա ներքին էությունը և արտաքին հմայքին: Իսկապես, շատ անուշիկ  աղջիկ է մեր հիանալի չեմպիոնուհի Անուշը: Նա   աշխարհի պատանիների առաջնության երկրորդ մրցանակակիր է  / 2013 /,  աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե դափնեկիր  / 2014 /   ւ հիմա էլ ակնկալում ենք, որ Նանջինգում  կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական խաղերից մեր  չեմպիոնուհին կրկին պարզճակատ հայրենիք  կվերադառնա:

Հայաստանի երտասարդական հավաքականի ավագ մարզիչ , վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը  չի սիրում  նախապես խոստումներ տալ, գուշակումներ անել: Բայց զրույցի ժամանակ ասաց,  որ Նանջինգի օլիմպիական  խաղերում աղջիկների 51 կգ քաշային կարգում հայտավորված մարզուհիներից ութի ընդհանուր պատրաստականությանը մեր մարզուհին քաջածանոթ է:  Ավելին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընդամենը եկու ամիս առաջ անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում  Անուշի առջև իրենց զենքերը վայր դրած հինգ մրցակցուհիներից  երկուսը ` Չինաստանի  և Ղազախստանի ներկայացուցիչները, հանդիսանում  էին   աշխարհի   պատանիների և երիտասարդների առաջնությունների չեմպիոններ: Չենք կասկածում, որ  նույն սցենարը կկրկնվի  նաև  նանջինգյան ստուգատեսում, մանավանդ, որ Անուշի կողքին կլինի նրա  անձնական մարզիչ  Խաչիկ Խաչատրյանը:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

 

Tags: