Չինաստանում «Ռամասուն» թայֆունը 62 մարդու կյանք է խլել, 21 մարդ էլ անհետ կորել է, հաղորդում է РБК:Լ
ՉԺՀ-ի քաղաքացիական ադմինիստրացիայի նախարարության տվյալներով, վերջին 40 տարվա ամենահզոր թայֆունից Գուանդուն, Հայնան, Յունան և Գունսի-Չժուանյան նահանգներում տուժել է 11 մլն բնակիչ:
Թայֆունի պատճառով տարհանվել է 860 հազար մարդ, 261 հազարն էլ առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունի: Ընդհանուր առմամբ տարերային աղետը 6,25 մլրդ դոլարի վնաս է պատճառել: Բացի այդ, խիստ վնասվել է ջրամատակարարումն ու էլեկտրահաղորդալարերը:
Tags: «Ռամասուն» թայֆուն, Չինաստան