Հայ արիներն ու ազգայնականները նշեցին Հայոց Վարդավառը

Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերըԵվ արդար ուժ է Վահագնի զորությունը

Վարդավառ

Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները ավանդության համաձայն նշել են Հայոց Վարդավառի տոնը: Այն ամենասիրված ու զանգվածային տոներից է, որ նշվել է ինչպես նախահեթանոսական եւ հեթանոսական ժամանակներում, այնպես էլ այսօր՝ քրիստոնեական համարվող, բայց այդպես էլ քրիստոնեավար չդարձած Հայաստանում:

Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հուլիսի 25-ին՝ Հայոց Սրբազան տոմարով եւ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը կազմակերպել են հայ-արիական ծիսական տոնակատարություն:

Հազարամյակներ շարունակ, անգամ 301-ի հուդա-քրիստոնեական ներխուժումից ու հայոց ցեղասպանդից հետո, այդ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Աստղիկը սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է հայոց մեջ, եւ առհասարակ Տիեզերքում, քանզի միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում

Այսինքն՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, որ ստացել է Տիեզերքի Արարչի հովանավորությունն ու հավերժանալու առաքելությունը… Հայի զորությունն ու սերն ի սկզբանե միահյուսվել են, ինչը մեր Աստվածային Համակարգին ու Հայ Տեսակին օժտել է արդարամտությամբ՝ Արարչակարգին հավատարիմ մնալու Առաքելությամբ

Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը, զերծ չարությունից ու բիրտ լինելուցԵվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, զերծ սին ու տկար դրսեւորումներից… 

Հայ արիներն ու ազգայնականները հերթական տոնական միջոցառմանն ավանդական ջրախաղով միմյանց ջրել են հայ արի քրմերի կողմից օծված ջրով, եւ մեծ ու փոքր ջրոցի խաղալով փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն եւ սերը, որ տիեզերաստեղծ միջուկն է արարչական, քանզի ամեն բան արարվել է սիրով ու առաքինությամբ:

Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Ջուրը նախանշում է մաքրություն-մաքրագործություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (յուրաքանչյուրը՝ նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվել է ջրով մաքրվելու-օծվելու արարողություն, ինչը արիադավան-հեթանոսական ավանդույթ է, որն 301-ից այս կողմ ինչքան էլ փորձում են վերացնել հայոց տոների արիադավան-հեթանոսական հետքերը՝ անարդյունք է լինում, ազգը գենետիկ-ծինաբանական հիշողությամբ պահպանում է նախնական իմաստը…

Վարդավառի տոնական արարողությունը այս անգամ եւս (Հայոց սրբազան տոմարով Աստղիկ օրը) կազմակերպվել է Քարի լճի մոտ՝ Արագածի գագաթները բարձրանալու ճանապարհին: Ծիսակարգը կատարել են ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները: Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն՝ հայոց սրտերը սիրավառ պահելու, իսկ սիրող զույգերին էլ Վահագնականչով ազգասիրական ու հայրենասիրական մղումներ հաղորդելու համար: Փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին եւ սերը առ ազգ եւ հայրենիք, այր ու կին:

 

Հայ Արիական Միաբանության

Լրատվական-տեղեկատվական կենտրոն

25.07.2014թ.

 

Հիմն Աստղիկին

Ելնում է ահա նազելի փառքով

Երկնի խորքերից Սիրո Դիցուհին,

Պճնված կույսի ճերմակ շղարշով,

Վառվելով իր սուրբ շողերի միջին:

Արևաշող աղբյուր` հույզերի,

Աստղաբույլ կերոն` սրտերի,

Լուսաշող Սիրո Թագուհի,

Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:

Ելնում է շռայլ իր փառքից շիկնած,

Ցոլուն աչքերը ներքեւ խոնարհում,

Թեեւ նրանց մեջ երկնքից ծագած

Ամենից պայծառ ճաճանչն է բերում:

Արեւաշող աղբյուր` հույզերի,

Աստղաբույլ կերոն` սրտերի,

Լուսաշող Սիրո Թագուհի,

Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:

Հովհաննես Թումանյան

 

Վահագն

Փրկությանդ արեւ՛ Վահագնին տեսար

Հովհաննես Հովհաննիսյան

 

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,

Օ, Վահագն արի։- Տեսնում եմ ահա,

Որ ծիծաղում ու քրքջում են նրանք

Արնաքամ ընկած դիակիդ վրա։

Թե մի՞ֆ էիր դու… Եկան, երգեցին

Մի հին իրիկուն գուսանները ծեր,

Որ հզո՛ր ես դու, հրոտ, հրածի՛ն,

Որ դո՛ւ կբերես փրկությունը մեր։

Եվ հավատացինք, հարբած ու գինով,

Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ո՛ւժի-

Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով

Մեր երկիրը հին դարձրին փոշի…

Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,

Որ նետեն քաղցած ոհմակներին կեր-

Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան

Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

Եղիշե Չարենց

 

Tags: , , , ,