Ղրղզստանի նախկին նախագահը հեռակա դատապարտվել է ցմահ բանտարկության

ՂրղզստանՂրղզստանի դատարանը նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին մեղավոր է ճանաչել 2010-ին զանգվածային սպանության մեջ ու հեռակա դատապարտել է  ցմահ բանտարկության, հաղորդում է  Вести.Ru-ն:

Դատավճիտն այսօր հնչեցրել է Բիշկեկում  նախագահող դատավոր Դամիր Օնոլբեկովը: Նման դատավճռի է արժանացել նրա կրտսեր եղբայրը` պետպաշտպանության ծառայության նախկին պետ Ժանըբեկ Բակիևը:

Դատարանը եղբայրներին մեղավոր է ճանաչել նաև պաշտոնական իրավասությունների չարաշահման փաստով ու 3 տարի ժամկետով զրկել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Նրանցից բացի, իրավասությունների չարաշահման համար 25 տարվա բանտային կալանք են ստացել նաև պետական պաշտպանության խորհրդի 2 նախկին տեղակալները:

2010-ի ապրիլի 7-ին Բիշկեկի կենտրոնում բախումներ եղան իշխանությունների ու ընդդիմության միջև, որի ընթացքում 80 մարդ սպանվեց, ավելի քան 300 մարդ տուժեց: Բախման  արդյունքում իշխանափոխություն եղավ, իսկ նախկին նախագահը փախավ երկրից:

Հիմա նա Բելառուսում է բնակվում, այնտեղ է նաև նրա կրտսեր եղբայրը; Երկուսն էլ քանիցս կրկնել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ դատական ողջ գործընթացը քաղաքական պատվեր է:

Tags: ,