Իրանի ԱԳՆ. «Եգիպտոսը պետք է անհապաղ բացի «Ռաֆահ» սահմանային անցակետը»

մարզիե աֆհամԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը հայտարարել է, որ Եգիպտոսը պետք է անհապաղ բացի «Ռաֆահ» սահմանային անցակետը, որպեսզի պաղեստինցիներին անհապաղ օգնություն ուղարկվի:
Աֆհամը վստահություն է հայտնել, որ, անկասկած, այդ անցակետի միջոցով պաղեստինցիների համար համայն աշխարհից հավաքված մարդասիրական օգնությունը Գազայի հատված ուղարկելը կօգնի անպաշտպան մարդկանց, որոնք ապրում են ճգնաժամային պայմաններում և տառապում են մշտական ռմբակոծություններից:

«Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հրամանով արդեն Եգիպտոս է ուղարկվել Գազայի բնակիչների համար նախատեսված իրանական մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը: Խոսքը սննդամթերքի ու դեղորայքի մասին է»,-ասել  է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags: