Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարան) մամուլի ծառայությունը հերքել է ադրբեջանական պետական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե ադրբեջանցի օրենսդիրները “Ադրբեջանի բռնազավթված տարածքների” մասին օրինագիծ են պատրաստել, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը:
Այդ օրինագծի մասին տեղեկությունը տարածել էին ադրբեջանական իշխանամետ պետական լրատվամիջոցները`մեջբերում անելով նույնիսկ օրինագծի տեքստը:
“Միլի մեջլիսի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ խորհրդարանում նման օրինագծի պատրաստման մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Խորհրդարանի հանձնաժողովներից և որևէ մեկում չի քննարկվել և չի նախատեսվում նման օրինագծի քննարկում”,-ասված է Միլլի մեջլիսի տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ այդ օրինագծով նախատեսվում էր քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր հասարակական և այլ կազմակերպություններին, ինչպես նաև անհատ քաղաքացիներին (բացառությամբ պաշտոնական պատվիրակության անդամների)` “մինչև բռնազավթված տարածքների ազատագրումը” Հայաստանի հետ համագործակցելու համար:
Tags: ադրբեջան

