Ճապոնիայում աշակերտուհին կտրել է համադասարանցու գլուխը

դանակՆագասակիում ոստիկանները ձերբակալել են 15-ամյա աղջկան, որը գլխատել է իր տարեկցին, հաղորդում է  Росбалт-ը:

Ողբերգությունը  կատարվել է Սասեբո քաղաքում: Հետաքննության տվյալներով, աղջիկն իր տուն է հրավիրել համադասարանցուն, նրա գլխին ետևից հարվածել բութ գործիքով, ապա սկսել է խեղդել: Դրանից հետո կտրել է զոհի գլուխն ու ձախ ձեռքը:

Ոստիկանության հաղորդմամբ, կասկածյալի ծնողները նույն քաղաքում են բնակվում, սակայն առանձին բնակարանում: Հարցաքննության ընթացքում աղջիկն ընդունել է, իսկ ներկա պահին ոստիկանները փորձում են պարզել սպանության դրդապատճառները:

Ընկերներն ու ծանոթները նրան բնութագրում են որպես խելացի աղջիկ; Սակայն, նրանց իսկ խոսքով, մեղադրյալին հատուկ են տրամադրության կտրուկ տատանումներն ու  բռնկումները:

Անկախ

Tags: ,