Լիբերիայի կառավարությունը վարակի դեմ պայքարի նպատակով փակել է հսկիչ սահմանային կետերի մեծ մասն ու բացել է Էբոլայի տենդի առկայությունը ստուգող կենտրոններ, հաղորդում է Газета.Ru-ն:
“Կառավարությունն ամեն ինչ անում է, վարակի դեմ պայքարելու համար, այդ թվում` Լիբերիա բոլոր ժամանածների ու միջազգային օդանավակաանից մեկնողների ստուգումն ու թեսթավորումը”,-հայտնել է երկրի նախագահ Էլեն Ջոնսոն-Սեռլիֆը:
Աֆրիկայում հիվանդության զոհերի թիվը հասնում է 660 մարդու: Վարակվածերի 90%-ը մահանում է: Այսօր Էբոլայի տենդի դեմ առայժմ ոչ պատվաստանյութ կա, ոչ էլ բուժում:
Tags: Էբոլայի տենդ, Լիբերիա